Նվեր քարտի դրույթներ և պայմաններ

«Էվոկաբանկ» ՓԲԸ և «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման պայմաններ: «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման պայմաններ։ Սույն պայմանները, այսուհետ՝ Պայմաններ, սահմանում են «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման, քարտից օգտվելու կարգն ու պայմանները: Սույն պայմանները հանդիսանում են «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ քո բրենդային GIFT քարտից օգտվելու հրապարակային առաջարկ (օֆերտա), որը համարվում է ընդունված (հաստատված) Դիմումատուի կողմից սույն Դիմում-Պայմանագիրը ստորագրելու պահից:

1. Պայմաններում օգտագործված հասկացություններ՝

      • GIFT քարտ կամ Քարտ՝ Բանկի սեփականությունը հանդիսացող, Բանկի և «Գարաժ Մաստերս Մոլ» զվարճաառևտրային համալիրի լոգոտիպերի պատկերով մագնիսական ժապավենով ArCa hամակարգի չվերալիցքավորվող անանուն քոբրենդային վճարային քարտ, որը գործում է բացառապես «Գարաժ Մաստերս Մոլ» զվարճաառևտրային համալիրի տարածքում տեղադրված POS-տերմինալներով միայն անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով: Քարտը համարվում է վավերական Քարտի դիմերեսին նշված ժամկետի սահմաններում;

      • Բանկ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ;

      • Դիմումատու` Սույն Դիմում-Պայմանագիրը ընդունած անձ։

      • PIN կոդ` Գաղտնի թվային ծածկագիր, որը տրամադրվում կամ առաքվում է Դիմումատուին հատուկ փակ ծրարով և օգտագործվում Դիմումատուի կողմից  վճարումներ կատարելու նպատակով:
      • POS տերմինալ՝ Ապրանքների և ծառայությունների դիմաց վճարում իրականացնելու համար նախատեսված էլեկտրամեխանիկական սարք, որով գործառնություններ կարող են իրականացվել միայն Քարտի փաստացի առկայության դեպքում և PIN կոդի կիրառմամբ:

     

2. Քո բրենդային GIFT քարտի հիմնական պայմաններ՝

Քարտի տեսակ՝ Arca Gift card

Արժույթ՝ ՀՀ դրամ,

Գործողության ժամկետ՝ Քարտի թողարկման պահից 6 ամիս,

Նվազագույն գումար՝ 10,000 ՀՀ դրամ,

Առավելագույն գումար՝ 1,000,000 ՀՀ դրամ,

Garage Masters’ Mall Gift քարտով կատարվող գործարքներ` «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ տարածքում տեղադրված POS-տերմինալներով միայն անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով: Քարտը համարվում է վավերական Քարտի դիմերեսին նշված ժամկետի սահմաններում:

Կանխիկացում` Չի թույլատրվում

Քարտային հաշվի չնվազող մնացորդ` Չի սահմանվում

Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույք 0%

Ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ վճարման միջնորդավճար` Անվճար

Քարտի գործողության կասեցում` Անվճար

Քարտի վերաթողարկում` Չի վերաթողարկվում

Մնացորդի տեղափոխության միջնորդավճար` 4 900 ՀՀ դրամ

PIN ծածկագրի գեներացման հայտ` 1 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի ամսական քաղվածքի տրամադրում` Անվճար

Քարտային հաշվի քաղվածքի տրամադրում 1 ամսից ավել ժամանակահատվածի համար` Անվճար

Գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ստացում` Անվճար

Գերածախսի գծով տույժեր` 20% տարեկան

Ակտիվացված Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո ամսական սպասարկման վճար: 10% ժամկետի ավարտի օրվա դրությամբ քարտային հաշվի մնացորդի նկատմամբ

3. Սպասարկման պայմանները`

    •  
    • Քարտը տրամադրվում է անվճար։
    • Քարտի լիցքավորումն իրականացվում է Բանկի, ինչպես նաև այլ վճարային տերմինալների միջոցով, ընդ որում՝ Բանկի վճարային տերմինալների միջոցով լիցքավորում իրականացնելիս միջնորդավճար չի գանձվում:
    • Քարտի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում:
    • Քարտը գործում է մինչև Քարտի դիմերեսին նշված ամսի վերջին օրը ներառյալ:
    • Քարտը նվեր ստացած անձը պարտավոր է Քարտի գործողության ժամկետում ներկայանալ Բանկ՝ անձը հաստատող փաստաթղթով և Բանկի հետ կնքել Վճարային քարտի պատվիրման հայտ-պայմանագիր` ակտիվացնելով Քարտը:
    • Քարտի գործողության ժամկետի ընթացքում նվեր ստացած անձի կողմից Բանկ չներկայանալու և Քարտը չակտիվացնելու դեպքում Քարտի գումարը ենթակա չէ վերադարձման:
    • Ակտիվացված Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Բանկը սկսում է հաշվարկել ամսական 10% (տասը տոկոս) սպասարկման վճար` ժամկետի ավարտի օրվա դրությամբ քարտային հաշվի մնացորդի նկատմամբ։
    • Մնացորդային գումարը կարող է տրամադրվել բացառապես մնացորդի տեղափոխման միջոցով այլ Նվեր քարտի` Հաճախորդի /Նվեր Քարտը ստացած քարտապան/ դիմումի հիման վրա: Ընդ որում, մնացորդի տեղափոխում այլ Նվեր քարտի կատարվում է բացառապես արդեն իսկ Հաճախորդին Կցագրված և ժամկետանց/կորցրած/վնասված Նվեր քարտերի դեպքում: Գործարքի համար Բանկի կողմից գանձվում է համապատասխան միջնորդավճար:
    • Բանկը պատասխանատվություն չի կրում Դիմումատուին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Դիմումատուի կողմից Քարտն ու PIN կոդն այլ անձին փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով:
    • Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար:
    • Դիմումատուն պարտավոր է նվեր ստացողին պարզաբանել Նվեր քարտի օգտագործման կանոնները և սույն Պայմանները:
    • Դիմումատուն տալիս է Բանկից գովազդային և տեղեկատվական հաղորդագրություններ ստանալու համաձայնություն:
    • Բանկը և Դիմումատուն կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
    • Բանկը և Դիմումատուն ժամանակավորապես ազատվում են պարտավորությունների կատարումից՝ ՀՀ օրենսդրությամբ որպես ֆորս-մաժորային ճանաչված  իրադարձությունների առաջացման դեպքում և ընթացքում:
    • Սույն պայմաններով չկարգավորվող հարցերը կարգավորվում են Բանկի ներքին այլ իրավական ակտերով:
    • Դիմում-Պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են երկկողմանի համաձայնության սկզբունքով: Համաձայնության չգալու դեպքում, վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: