«Միավորվելը սկիզբն է. Միասին մնալը առաջընթաց է: Միասին աշխատելը հաջողություն է»:
Հենրի Ֆորդ
Միացեք մեր թիմին
Փնտրու՞մ եք արագ զարգացող միջավայրում աշխատելու հետաքրքիր հնարավորություն: Միացեք Garage Masters Mall-ի թիմին, որը մեկ հարկի տակ է համախմբել ավտոմոբիլային, կենցաղային, շինարարական, տան պարագաների և շատ այլ խանութներ:
Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ Garage Masters’ Mall-ում առկա թափուր աշխատատեղերին:
Դուք կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
Թափուր հաստիքներ
Նկարագրություն
Փնտրում ենք կորպորատիվ վաճառքի մենեջեր, ով կներկայացնի Գարաժ Մաստերս Մոլի առևտրային տարածքները՝ ներգրավելով նոր բիզնես գործընկերներ։
Հիմնական պարտականություններ և գործառույթներ
-Պարբերաբար ուսումնասիրել շուկան և ներգրավել նոր գործընկերներ (վարձակալների), որոնք համապատասխանում են Մոլի ծառայությունների և վաճառվող ապրանքատեսականու քաղաքականությանը,
-Մշտապես համագործակցել առկա գործընկերների (վարձակալների) հետ, ապահովել նրանց բիզնեսի զարգացման համար նպաստավոր պայմաններ,
-Կնքել պայմանագրեր և տրամադրել վարձակալական տարածքներ գործընկերներին և վարձակալներին,
-Համաձայն մոլի քաղաքականության վերահսկել գործընկերների (վարձակալների) կողմից ներկայացված ծառայությունների և ապրանքատեսականու սահմանված չափանիշները:
Պահանջներ՝
-Բարձրագույն կրթություն,
-Աշխատանքային փորձ B2B վաճառքի ոլորտում,
-Համակարգչային գիտելիքներ` MS Office, Power Point,
-Ավտամեքենաների/ավտապահեստամասերի ոլորտի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
-Հաշվետվություններ պատրաստելու և գործարար թղթակցություն վարելու զարգացած հմտություններ,
-Հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ,
-Ժամանակի ճիշտ կառավարման և թիմային արդյունավետ աշխատանքի հմտություններ:
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ․հասցեին։
Դիմելու վերջնաժամկետը՝ 07․02․2026թ․