Նվերի ընտրությունն այլևս բարդ չէ․ միայն պետք է ընտրել քարտի գումարի չափը՝ 10,000-1,000,000 ՀՀ դրամի սահմաններում։
Garage Masters' Mall Gift Card-ը կարող ես ձեռք բերել Evocabank-ի Գլխավոր գրասենյակից, ինչպես նաև անմիջապես Garage Masters’ Mall-ից՝ անձնագրով կամ ID քարտով:

Գարաժ Մաստերս Մոլի նվեր քարտը հնարավորություն է տալիս օգտվել Մոլի տարածքում գործող բոլոր խանութ-սրահներից, ինչպես նաև ավտոտեխսպասարկման կայաններից։
Նվեր քարտը վավեր է ձեռքբերման օրվանից սկսած 6 ամիս ժամկետով։
Գարաժ Մաստերս Մոլի նվեր քարտի վրա առկա գումարը կարող եք ստուգել ցանկացած բանկոմատով` մուտքագրելով գաղտնաբառը (բացառություն է HSBC բանկը):
Նվեր քարտի նվազագույն արժողությունը 10․000 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 1․000․000 ՀՀ դրամ։
Նվեր քարտը կարելի է ձեռք բերել մոլի հաճախորդների սպասարկման կետից, Էվոկաբանկի մասնաճյուղերից (hարկավոր է ներկայացնել անձնագիր և սոց․ քարտ կամ ID քարտ)
Գարաժ Մաստերս Մոլի նվեր քարտի վրա առկա գումարը ոչ մի պարագայում կանխիկացման ենթակա չէ: Այն անհրաժեշտ է սպառել մինչև քարտի դիմերեսին նշված վերջնաժամկետի լրանալը: