«Միավորվելը սկիզբն է. Միասին մնալը առաջընթաց է: Միասին աշխատելը հաջողություն է»:

Հենրի Ֆորդ

Միացեք մեր թիմին

Փնտրու՞մ եք արագ զարգացող միջավայրում աշխատելու հետաքրքիր հնարավորություն: Միացեք Garage Masters Mall-ի թիմին, որը մեկ հարկի տակ է համախմբել ավտոմոբիլային, կենցաղային, շինարարական, տան պարագաների և շատ այլ խանութներ:

Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ Garage Masters’ Mall-ում առկա թափուր աշխատատեղերին:

Դուք կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Թափուր հաստիքներ

Անվտանգության աշխատակից

Նկարագրություն

Անվտանգության աշխատակցի պարտականությունները ներառում են պահնորդական ծառայության իրականացում Գարաժ Մաստերս Մոլի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերով սահմանված կարգով։ Ծառայությունը ներառում է բազմաթիվ պարտականություններ և առաջադրանքներ, այդ թվում՝ շրջիկ պահնորդություն, հրդեհային ահազանգերի արձագանքում, ինչպես նաև մուտքի վերահսկման համակարգի գործառույթներ։

Հիմնական պարտականություններ և գործառույթներ

–  Կիրառել Գարաժ Մաստերս Մոլի քաղաքականությունն ու ընթացակարգերը մոլի տեղամասում, ապահովել տարածքի անվտանգությունը և զեկուցել Անվտանգության ծառայության պետին

– Կատարել իր պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում շրջայցեր՝ ուշադրություն դարձնելով դռներին, պատուհաններին, պարագծի սահմաններում գտնվող պաշտպանության ու անվտանգության տեխնիկական համակարգերին

–  Զեկուցել Անվտանգության ծառայության պետին հերթափոխի ընթացքում գրանցված բոլոր կասկածելի գործողությունների մասին

–  Վարել ամեն տեսակի պատահարների գրանցամատյան։

Պահանջներ՝

–  Անվտանգության պաշտոններում,զինված ուժերում կամ պետական մյուս համակարգերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

–  Պահնորդական լիցենցիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն

–  Պատասխանատվություն, վստահելիություն և լարված պայմաններում աշխատելու կարողություն

–  Կոլեկտիվում աշխատելու պատրաստակամություն

–  Ճշտապահություն և կազմակերպվածություն։

Դիմելու համար զանգահարեք՝ 096 30 44 02:

Տեսահսկման օպերատոր

Նկարագրություն

“Գարաժ Մաստերս Մոլ”- ը միակն է իր ձևաչափով, որտեղ ներկայացված են ավտոաշխարհից մինչև կենցաղային, շինարարական և պարզապես տանն անհրաժեշտ պարագաներ մեկ հարկի տակ:

“Գարաժ Մաստերս Մոլ”- ին անհրաժեշտ են տեսահսկման օպերատորներ (իգական սեռ)։

Հիմնական պարտականություններ և գործառույթներ

–  Տեսահսկման համակարգի միջոցով իրականացնել մոլի ներքին և հարակից տարածքում իրավիճակի շարունակական տեսահսկում

–  Արձանագրված խախտումների մասին անհապաղ տեղեկացնել Անվտանգության բաժնի ղեկավարին

– Հետևել մեքենաների կայանմանը, խնդիրների առաջացման դեպքում արագ լուծում տալ դրանց

– Շրջել մոլում, լրացնել խանութների մասին անհրաժեշտ տեղեկատվություն

– Արագ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին

– Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ և գործառույթներ

Դիմի՛ր եթե՝

– Ուզում ես ունենալ հիմնական աշխատանք՝ հերթափոխային գրաֆիկով (10:00-16:00 և 13։00-20:00 և 16։00-22։00-բոլոր հերթափոխերով աշխատելը պարտադիր է)

– Ուշադիր ես մանրուքների նկատմամբ

– Ճկուն ես և արագ ես կողմնորոշվում տարբեր իրավիճակներում

Աշխատանքային փորձը համանման ոլորտում ցանկալի է։

Դիմելու համար զանգահարեք՝ 096 30 44 02: