Քարտը հնարավորություն է տալիս գնումներ կատարել ինչպես Garage Masters’ Mall-ի խանութ-սրահներում, այնպես էլ տեխսպասարկման կայաններում: Այն նախատեսված է բացառապես անկանխիկ տարբերակով գնումներ կատարելու համար՝ քարտի ձեռքբերման օրվանից սկսած՝ 6 ամսվա ընթացքում, առանց սպասարկման վճարի։

Նվերի ընտրությունն այլևս բարդ չէ․ միայն պետք է ընտրել քարտի գումարի չափը՝ 10,000-1,000,000 ՀՀ դրամի սահմաններում։

Garage Masters' Mall Gift Card-ը կարող ես ձեռք բերել Evocabank-ի Գլխավոր գրասենյակից, ինչպես նաև անմիջապես Garage Masters’ Mall-ից՝ անձնագրով կամ ID քարտով:

Որտե՞ղ է սպասարկվում նվեր քարտը:

Գարաժ Մաստերս Մոլի նվեր քարտը հնարավորություն է տալիս օգտվել Մոլի տարածքում գործող բոլոր խանութ-սրահներից, ինչպես նաև ավտոտեխսպասարկման կայաններից։

Որքա՞ն է նվեր քարտի վավերականության ժամկետը :

Նվեր քարտը վավեր է ձեռքբերման օրվանից սկսած 6 ամիս ժամկետով։

Ինչպե՞ս ստուգել նվեր քարտի գումարը :

Գարաժ Մաստերս Մոլի նվեր քարտի վրա առկա գումարը կարող եք ստուգել ցանկացած բանկոմատով` մուտքագրելով գաղտնաբառը (բացառություն է HSBC բանկը):

Որքա՞ն է նվեր քարտի արժեքը:

Նվեր քարտի նվազագույն արժողությունը 10․000 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 1․000․000 ՀՀ դրամ։

Ինչպե՞ս է հնարավոր ձեռք բերել նվեր քարտը

Նվեր քարտը կարելի է ձեռք բերել մոլի հաճախորդների սպասարկման կետից, Էվոկաբանկի մասնաճյուղերից (hարկավոր է ներկայացնել անձնագիր և սոց․ քարտ կամ ID քարտ)

Հնարավո՞ր է կանխիկացնել նվեր քարտի գումարը:

Գարաժ Մաստերս Մոլի նվեր քարտի վրա առկա գումարը ոչ մի պարագայում կանխիկացման ենթակա չէ: Այն անհրաժեշտ է սպառել մինչև քարտի դիմերեսին նշված վերջնաժամկետի լրանալը: