Նվեր քարտ

Գարաժ Մաստերս Մոլի հաճախորդների սպասարկման կենտրոնից կարող եք ձեռք բերել 25.000, 50.000, 100.000 և 200․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր քարտեր:

Որտե՞ղ է սպասարկվում նվեր քարտը

Գարաժ Մաստերս Մոլի նվեր քարտը հնարավորություն է տալիս օգտվելու Մոլի տարածքում գործող բոլոր խանութ-սրահներից։

Որքա՞ն է նվեր քարտի արժեքը

Նվեր քարտի նվազագույն արժողությունը 25,000 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 200,000 ՀՀ դրամ։

Որքա՞ն է նվեր քարտի վավերականության ժամկետը

Նվեր քարտը վավեր է ձեռքբերման օրվանից 6 ամսվա ընթացքում։

Ինչպե՞ս է հնարավոր ձեռք բերել նվեր քարտը

Նվեր քարտը կարելի է ձեռք բերել մոտենալով Գարաժ Մաստերս Մոլի  տեղեկատու:

Ինչպե՞ս ստուգել նվեր քարտի գումարը

Գարաժ Մաստերս Մոլի նվեր քարտի մնացորդը կարող եք ստուգել մոտենալով տեղեկատու կամ զանգահարելով 011285010 հեռախոսահամարին

Հնարավո՞ր է կանխիկացնել նվեր քարտի գումարը

Գարաժ Մաստերս Մոլի նվեր քարտին առկա գումարը կանխիկացման ենթակա չէ: Այն հնարավոր է օգտագործել Մոլի տարածքում գործող խանութ-սրահներից գնում կատարելով: