Garage Masters' Mall

AutoSena Motors

AutoSena Motors Ձեր վստահելի գործընկերը մեքենայի ընտրությունից մինչև ձեռքբերում

AutoSena Motors-ը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Մենք իրականացնում ենք մեքենաների ներմուծում ԱՄՆ-ի աճուրդներից, ինչպես նաև առաջարկում ենք Չինաստանից ներմուծվող նոր ավտոմեքենաների լայն ընտրանի։

Մեր սրահներում ներկայացված են նաև առկա մեքենաներ, որոնք հնարավոր է ձեռք բերել վճարման տարբեր եղանակներով՝ կանխիկ, ապառիկ կամ լիզինգով։ Յուրաքանչյուր հաճախորդի օգնում ենք ընտրել իր պահանջներին և ֆինանսական հնարավորություններին համապատասխան լավագույն տարբերակը։

Մեր աշխատանքը հիմնված է ոլորտում կուտակած տարիների փորձի, մասնագիտական մոտեցման և հաճախորդների վստահության վրա։

AutoSena Motors-ի կայքում կարող եք՝

– ծանոթանալ առկա և պատվերով ավտոմեքենաներին, – ուսումնասիրել մեքենաների պայմաններն ու բնութագրերը, – հատուկ հաշվիչի միջոցով նախապես հաշվարկել ներմուծման և ձեռքբերման ծախսերը։

Մեր մասնաճյուղերը՝ 📍 Մազմանյան 1 📍 Արին Բերդ 2/9

Տեսադարան