Նվեր քարտի դրույթներ և պայմաններ
«Էվոկաբանկ» ՓԲԸ և «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման պայմաններ: «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման պայմաններ։ Սույն պայմանները, այսուհետ՝ Պայմաններ, սահմանում են «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ քոբրենդային GIFT քարտի տրամադրման և սպասարկման, քարտից օգտվելու կարգն ու պայմանները: Սույն պայմանները հանդիսանում են «Էվոկաբանկ» ՓԲԸ և «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ քո բրենդային GIFT քարտից օգտվելու հրապարակային առաջարկ (օֆերտա), որը համարվում է ընդունված (հաստատված) Դիմումատուի կողմից սույն Դիմում-Պայմանագիրը ստորագրելու պահից:
1. Պայմաններում օգտագործված հասկացություններ՝
-
-
- GIFT քարտ կամ Քարտ՝ Բանկի սեփականությունը հանդիսացող, Բանկի և «Գարաժ Մաստերս Մոլ» զվարճաառևտրային համալիրի լոգոտիպերի պատկերով մագնիսական ժապավենով ArCa hամակարգի չվերալիցքավորվող անանուն քոբրենդային վճարային քարտ, որը գործում է բացառապես «Գարաժ Մաստերս Մոլ» զվարճաառևտրային համալիրի տարածքում տեղադրված POS-տերմինալներով միայն անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով: Քարտը համարվում է վավերական Քարտի դիմերեսին նշված ժամկետի սահմաններում;
-
- Բանկ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ;
-
- Դիմումատու` Սույն Դիմում-Պայմանագիրը ընդունած անձ։
-
- PIN կոդ` Գաղտնի թվային ծածկագիր, որը տրամադրվում կամ առաքվում է Դիմումատուին հատուկ փակ ծրարով և օգտագործվում Դիմումատուի կողմից վճարումներ կատարելու նպատակով:
- POS տերմինալ՝ Ապրանքների և ծառայությունների դիմաց վճարում իրականացնելու համար նախատեսված էլեկտրամեխանիկական սարք, որով գործառնություններ կարող են իրականացվել միայն Քարտի փաստացի առկայության դեպքում և PIN կոդի կիրառմամբ:
-
2. Քո բրենդային GIFT քարտի հիմնական պայմաններ՝
Քարտի տեսակ՝ Arca Gift card
Արժույթ՝ ՀՀ դրամ,
Գործողության ժամկետ՝ Քարտի թողարկման պահից 6 ամիս,
Նվազագույն գումար՝ 10,000 ՀՀ դրամ,
Առավելագույն գումար՝ 1,000,000 ՀՀ դրամ,
Garage Masters’ Mall Gift քարտով կատարվող գործարքներ` «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ տարածքում տեղադրված POS-տերմինալներով միայն անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով: Քարտը համարվում է վավերական Քարտի դիմերեսին նշված ժամկետի սահմաններում:
Կանխիկացում` Չի թույլատրվում
Քարտային հաշվի չնվազող մնացորդ` Չի սահմանվում
Քարտային հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույք 0%
Ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ վճարման միջնորդավճար` Անվճար
Քարտի գործողության կասեցում` Անվճար
Քարտի վերաթողարկում` Չի վերաթողարկվում
Մնացորդի տեղափոխության միջնորդավճար` 4 900 ՀՀ դրամ
PIN ծածկագրի գեներացման հայտ` 1 000 ՀՀ դրամ
Քարտային հաշվի ամսական քաղվածքի տրամադրում` Անվճար
Քարտային հաշվի քաղվածքի տրամադրում 1 ամսից ավել ժամանակահատվածի համար` Անվճար
Գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների ստացում` Անվճար
Գերածախսի գծով տույժեր` 20% տարեկան
Ակտիվացված Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո ամսական սպասարկման վճար: 10% ժամկետի ավարտի օրվա դրությամբ քարտային հաշվի մնացորդի նկատմամբ
3. Սպասարկման պայմանները`
-
- Քարտը տրամադրվում է անվճար։
- Քարտի լիցքավորումն իրականացվում է Բանկի, ինչպես նաև այլ վճարային տերմինալների միջոցով, ընդ որում՝ Բանկի վճարային տերմինալների միջոցով լիցքավորում իրականացնելիս միջնորդավճար չի գանձվում:
- Քարտի մնացորդի նկատմամբ Բանկի կողմից տոկոսագումարներ չեն վճարվում:
- Քարտը գործում է մինչև Քարտի դիմերեսին նշված ամսի վերջին օրը ներառյալ:
- Քարտը նվեր ստացած անձը պարտավոր է Քարտի գործողության ժամկետում ներկայանալ Բանկ՝ անձը հաստատող փաստաթղթով և Բանկի հետ կնքել Վճարային քարտի պատվիրման հայտ-պայմանագիր` ակտիվացնելով Քարտը:
- Քարտի գործողության ժամկետի ընթացքում նվեր ստացած անձի կողմից Բանկ չներկայանալու և Քարտը չակտիվացնելու դեպքում Քարտի գումարը ենթակա չէ վերադարձման:
- Ակտիվացված Քարտի գործողության ժամկետի ավարտից հետո Բանկը սկսում է հաշվարկել ամսական 10% (տասը տոկոս) սպասարկման վճար` ժամկետի ավարտի օրվա դրությամբ քարտային հաշվի մնացորդի նկատմամբ։
- Մնացորդային գումարը կարող է տրամադրվել բացառապես մնացորդի տեղափոխման միջոցով այլ Նվեր քարտի` Հաճախորդի /Նվեր Քարտը ստացած քարտապան/ դիմումի հիման վրա: Ընդ որում, մնացորդի տեղափոխում այլ Նվեր քարտի կատարվում է բացառապես արդեն իսկ Հաճախորդին Կցագրված և ժամկետանց/կորցրած/վնասված Նվեր քարտերի դեպքում: Գործարքի համար Բանկի կողմից գանձվում է համապատասխան միջնորդավճար:
- Բանկը պատասխանատվություն չի կրում Դիմումատուին հասցված այն վնասի համար, որը հասցվել է Քարտը կորցնելու, Դիմումատուի կողմից Քարտն ու PIN կոդն այլ անձին փոխանցելու, ինչպես նաև Քարտի գործողության ժամկետի ավարտի հետևանքով:
- Բանկը պատասխանատվություն չի կրում իր հսկողության տիրույթից դուրս տեղի ունեցած իրադարձությունների համար:
- Դիմումատուն պարտավոր է նվեր ստացողին պարզաբանել Նվեր քարտի օգտագործման կանոնները և սույն Պայմանները:
- Դիմումատուն տալիս է Բանկից գովազդային և տեղեկատվական հաղորդագրություններ ստանալու համաձայնություն:
- Բանկը և Դիմումատուն կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
- Բանկը և Դիմումատուն ժամանակավորապես ազատվում են պարտավորությունների կատարումից՝ ՀՀ օրենսդրությամբ որպես ֆորս-մաժորային ճանաչված իրադարձությունների առաջացման դեպքում և ընթացքում:
- Սույն պայմաններով չկարգավորվող հարցերը կարգավորվում են Բանկի ներքին այլ իրավական ակտերով:
- Դիմում-Պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերն ու տարաձայնությունները լուծվում են երկկողմանի համաձայնության սկզբունքով: Համաձայնության չգալու դեպքում, վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: