Առաջին մասնագիտացված մոլը տարածաշրջանում

Միակն իր ձեվաչափով

Գարաժ Մաստերս Մոլը միակն է իր ձևաչափով, որտեղ ներկայացված են ավտոաշխարհից մինչ կենցաղային, շինարարական և պարզապես տան անհրաժեշտ պարագաներ մեկ հարկի տակ:

Մեր գլխավոր նպատակը

Մեր գլխավոր նպատակն է մեքենայի խնամքը դարձնել հաճելի՝ համատեղելով առևտրի և ժամանցի հետ։

Հիմնադրման պատմություն

Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:

Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։

Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։

Վիրտուալ շրջայց

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

400
ԱՊՐԱՆՔԱՆԻՇ
130000
ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿ
120
ԽԱՆՈՒԹ
600
ԿԱՅԱՆԱՏԵՂԻ